-
Պատերազմի մասնակից ազատամարտիկները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց
Օգոստոս 08, 2023 13:53«Խաչակիրներ» ջոկատի անդամներն այսօր՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են իրենց տրամադրել անհրաժեշտ զինամթերք Լաչինի միջանցքի բացելու համար։
-
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է Սուրբ Ղուրանի սրբապղծումը
Օգոստոս 08, 2023 08:11Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խիստ դատապարտել է Շվեդիայում և Դանիայում Ս. Ղուրանի սրբապղծման դեպքերը:
-
Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին․ Պետրոսյան
Օգոստոս 07, 2023 16:18Թուրքիան ակնհայտորեն ավելի է ներգրավվում հարավկովկասյան զարգացումներին:
-
Սանոսյանը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ–չինական համատեղ ձեռնարկություն
Օգոստոս 07, 2023 16:05ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկություն։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ-ը:
-
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել ԼՂ–ում երեխաների անվտանգությունը վեր դասել բոլոր նկատառումներից
Օգոստոս 07, 2023 15:56ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին ապահովել մարդասիրական հասանելիություն Լեռնային Ղարաբաղի երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար:
-
Խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել խաղաղ բնակիչների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ
Օգոստոս 07, 2023 15:02Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ավտոերթի մասնակցող փոխադրամիջոցների ուղեկցում, ինչպես նաև տարատեսակ ակցիաների և հանրահավաքների անցկացման անվտանգության ապահովում նախատեսված չէ:
-
Արմեն Գրիգորյանն ու Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Օգոստոս 07, 2023 14:25ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը oգոստոսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
-
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը Արցախի շրջափակումը վերացնելու կոչ են արել
Օգոստոս 07, 2023 09:59Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը Արցախի շրջափակումը վերացնելու կոչ են արել:
-
Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմանը
Օգոստոս 07, 2023 06:34Ադրբեջանն արդեն ավելի քան 7 ամիս փակ է պահում լեռնային Ղարաբվղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Շրջափակման արդյունքում լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հայտնվել են հումանիտար սուր ճգնաժամի մեջ: Տարածաշրջանում առկա է սննդամթերքի ու դեղորայքի պակաս: Պաշտոնական Երևանը դիմել է իր միջազգայիօյն գործընկերներին՝ Լաչինի միջանցքը բացելու համար Բաքվի վրա ճնշում գորածդրելու խնդրանքով:
-
Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն․ Արայիկ Հարությունյան
Օգոստոս 07, 2023 06:22Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն է իրականացնում։