-
Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
Հոկտեմբեր 30, 2025 14:29Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Այս մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Խալիլ Շիրղոլամին նշանակվել է Հայաստանում Իրանի դեսպան, իսկ Ալի Մոջանին՝ Վրաստանում Իրանի դեսպան:
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն
Հոկտեմբեր 30, 2025 13:48Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։
-
Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը
Հոկտեմբեր 30, 2025 13:41Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
-
Ատոմակայանի վթարային իրավիճակների ռիսկերի նվազեցման համար 5 մլն եվրո կհատկացվի. Խուդաթյան
Հոկտեմբեր 30, 2025 08:51ՀՀ-ին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն, որը կուղղվի ՀՀ-ում միջուկային անվտանգությանն ու պաշտպանության ամրապնդմանը:
-
Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին Ադրբեջանի նախապայմանին
Հոկտեմբեր 30, 2025 07:19Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև առկա բոլոր խնդրահարույց թեմաները, այդ թվում՝ Ադրբեջանի պնդմամբ ՀՀ Սահմանադրության շուրջ գոյություն ունեցող հարցերը, կարելի է լուծել կողմերի միջև արդեն իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմամբ և վավերացմամբ։
-
ՀՀ-ի հետ Պակիստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերություններից․ Պակիստանի սենատ
Հոկտեմբեր 29, 2025 14:19Պակիստանի և Հայաստանի հարաբերությունները կախված են Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններից, հայտարարել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Յուսուֆ Ռազա Գիլանին APA-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ։
-
Գառնիի սեյսմիկ կայանի ճշգրիտ տվյալները թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը. Ռոբերտ Ֆլոյդ
Հոկտեմբեր 29, 2025 12:26Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։
-
Հայաստան, Կովկաս, Ռուսաստանի շահեր. տարածաշրջանների համար «մեծ խաղը» դեռ առջևում է. Արեշև
Հոկտեմբեր 29, 2025 12:09Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի «Իրականում» նախագծի եթերում պնդում է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շղթան կապված է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։
-
ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելանում է, ԱԺ–ինը` կրճատվում. պատգամավորները մտահոգ են
Հոկտեմբեր 29, 2025 08:41ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին խիստ մտահոգել է, որ 2026 թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը 68 մլն դրամով կրճատել է իրենց բյուջեն։ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2026 թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ մյուս տարի ԱԺ–ին կհատկացվի 7,4 միլիարդ դրամ։
-
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ. Միրզոյան
Հոկտեմբեր 28, 2025 15:29Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ։