Իրանը հետաքրքրված է Չինաստանի հետ լուրջ և կառուցողական հարաբերություններով
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236382-Իրանը_հետաքրքրված_է_Չինաստանի_հետ_լուրջ_և_կառուցողական_հարաբերություններով
Իրանը հետաքրքրված է Չինաստանի հետ լուրջ և կառուցողական համագործակցությամբ, մասնավորապես՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության շրջանակներում։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 28, 2025 18:34 Asia/Tehran
  • Իրանը հետաքրքրված է Չինաստանի հետ լուրջ և կառուցողական հարաբերություններով

Իրանը հետաքրքրված է Չինաստանի հետ լուրջ և կառուցողական համագործակցությամբ, մասնավորապես՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության շրջանակներում։

  Ինչպես տեղեկացնում է IRNA  գործակալությունն՝ այս մասին հայտարարել է ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքյանը: 

Օգոստոսի 28–ին Փեզեշքյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ քննարկելու Իրան-Չինաստան հարաբերությունների տարբեր ուղղություններ և ուրվագծելու Չինաստան կատարելիք իր առաջիկա այցի օրակարգը:

Նիստին մասնակցել են համապատասխան կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Թեհրանի և Պեկինի միջև երկկողմ հարաբերությունների հիմնական բաղադրիչները և համագործակցության ոլորտները։

 ԻԻՀ  նախագահը Իրան-Չինաստան հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական՝ ընդգծելով Իրանի դերը որպես Չինաստանի հուսալի գործընկեր քաղաքական, տնտեսական և միջազգային ոլորտներում:

Նախատեսվում է, որ Փեզեշքյանը Չինաստան կմեկնի օգոստոսի 31-ին՝ մասնակցելու և ելույթ ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: