Լիբանանցիները բողոքում են «Հեզբոլլահի» զինաթափման ծրագրի դեմ
Սեպտեմբեր 06, 2025 10:22 Asia/Tehran
Ուրբաթ երեկոյան Լիբանանի մեծ թվով քաղաքացիներ ցույց են անցկացրել՝ դատապարտելով կառավարության կողմից «Հեզբոլլահին» զինաթափելու ծրագիրը։
Russia Today-ի փոխանցմամբ՝ Բեյրութում կայացած ցույցի ժամանակ, «Հեզբոլլահի» կողմնակիցները և «Ամալ» շարժումը բողքել են կառավարության կողմից զենքը պաշտոնական զինված ուժերի ձեռքում կենտրոնացնելու որոշման դեմ։
Ցույցն անցկացվել է որպես «Հեզբոլլահի» գլխավոր բազա հայտնի՝ Բեյրութի հարավային արվարձանների մուտքերի մոտ լիբանանյան բանակի տեղակայմանը զուգահեռ։