ՄԱԿ-ի լռությունը համարձակություն է տվել Իսրայելի ռեժիմին խախտել երկրների ինքնիշխանությունը
-
Իրանի մարդու իրավունքների պաշտպանության շտաբի քարտուղարի հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալի հետ
Pars Today - Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ընդգծել է ՄԱԿ-ի կողմից սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու և նրա կրկնվող ագրեսիաներին դիմակայելու անհրաժեշտությունը։
Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալի հետ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Նասեր Սերաջը քննարկել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական հարձակման մարդու իրավունքների ասպեկտները և ընդգծել է ՄԱԿ-ի կողմից այս ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու և նրա կրկնվող ագրեսիաներին դիմակայելու անհրաժեշտությունը։
Այս հանդիպմանը, որին մասնակցել են նաև սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված 12-օրյա պատերազմի նահատակների մի շարք հարազատներ, անդրադարձ է եղել ռեժիմի կողմից բնակելի թաղամասերի, հիվանդանոցների, լրատվական կենտրոնների վրա կույր հարձակումներին, ինչպես նաև նպատակային և զանգվածային սպանություններին (օրինակ՝ մի ընտանիքի բոլոր անդամների վրա հարձակմանը)։ Նահատակների ընտանիքների անդամները պահանջել են որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը և մարդու իրավունքների միջազգային կառույցները զոհերի ձայնը լսելի դարձնեն աշխարհին։