Մահացել է միջուկային զինամթերքի ականավոր մշակող Յուրի Բարմակովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է միջուկային զինամթերքի ականավոր ստեղծող, Ավտոմատացման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավարի առաջին տեղակալ, ՌԴ Աշխատանքի հերոս Յուրի Բարմակովը։
Յուրի Բարմակովը միկրոէլեկտրոնիկայի և ավտոմատացված նախագծման համակարգերի բնագավառում խոշորագույն գիտնական էր, տաղանդավոր կազմակերպիչ, ով հսկայական ներդրում ունեցավ ռուսաստանյան միջուկային զենքի ստեղծման և պաշտպանական տեխնոլոգիաների օգտագործման գործում՝ ի շահ տնտեսության քաղաքացիական հատվածների: Դուխովի անվան ինստիտուտում Բարմակովը աշխատում էր 1955 թվականից՝ անցնելով ինժեներից մինչև ձեռնարկության տնօրեն (1987-2008) մասնագիտական ուղին, այնուհետև հանդիսանալով հաստատության գիտական ղեկավարի առաջին տեղակալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կրեմլում Բարմակովին հանձնել է ՌԴ Աշխատանքի հերոսի Ոսկե աստղ։ Գիտնականն այս կոչմանն արժանացել է պետությանը և ժողովրդին մատուցած հատուկ ծառայությունների համար։