ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն․ Մենք որևէ երկրի դեմ կիբերհարձակումներ չենք իրականացրել
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը, մերժելով վերջին պնդումներն, ընդգծել է, որ Իրանը երբեք կիբերհարձակումներ չի ձեռնարկել և չի իրականացրել որևէ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակներով է արձագանքում սպառնալիքներին։
Iran Press-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը որևէ երկրի դեմ կիբեր ագրեսիայի նախաձեռնող չէ, բայց իր դեմ ուղղված կիբեր գործողությունների դեպքում կարձագանքի դրա բնույթին և մասշտաբներին համապատասխան։
Այս հայտարարությունը տարածվել է Microsoft-ի վերջին հայտարարությունից հետո, որոնցում ասված է, որ Իրանը արհեստական բանականություն է օգտագործում արևմտյան երկրների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այս պնդումն անհիմն է և լրատվամիջոցների կողմից իրականացվող հակաիրանական քարոզչության մաս է կազմում։