ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն․ Մենք որևէ երկրի դեմ կիբերհարձակումներ չենք իրականացրել
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238162-ՄԱԿ_ում_Իրանի_ներկայացուցչություն_Մենք_որևէ_երկրի_դեմ_կիբերհարձակումներ_չենք_իրականացրել
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը, մերժելով վերջին պնդումներն, ընդգծել է, որ Իրանը երբեք կիբերհարձակումներ չի ձեռնարկել և չի իրականացրել որևէ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակներով է արձագանքում սպառնալիքներին։
(last modified 2025-10-17T07:52:13+00:00 )
Հոկտեմբեր 17, 2025 11:21 Asia/Tehran
  •  ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն․ Մենք որևէ երկրի դեմ կիբերհարձակումներ չենք իրականացրել

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը, մերժելով վերջին պնդումներն, ընդգծել է, որ Իրանը երբեք կիբերհարձակումներ չի ձեռնարկել և չի իրականացրել որևէ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակներով է արձագանքում սպառնալիքներին։

Iran Press-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը   որևէ երկրի դեմ կիբեր ագրեսիայի նախաձեռնող չէ, բայց իր դեմ ուղղված կիբեր գործողությունների  դեպքում կարձագանքի դրա բնույթին և մասշտաբներին համապատասխան։

Այս հայտարարությունը տարածվել է Microsoft-ի վերջին հայտարարությունից հետո, որոնցում ասված է, որ Իրանը արհեստական բանականություն է օգտագործում արևմտյան երկրների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այս պնդումն անհիմն է և   լրատվամիջոցների կողմից իրականացվող հակաիրանական քարոզչության մաս է կազմում։