Շիրազը՝ Կազանի Կրեմլում. իրանական մշակույթը Ռուսաստանում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238320-Շիրազը_Կազանի_Կրեմլում._իրանական_մշակույթը_Ռուսաստանում
Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության կենտրոն Կազանի Կրեմլի զբոսաշրջային համալիրում բացվել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի պատմական, մշակութային և կրոնական տեսարժան վայրերի լուսանկարչական ցուցահանդես։
(last modified 2025-10-22T12:31:40+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 10:59 Asia/Tehran
  • Շիրազը՝ Կազանի Կրեմլում. իրանական մշակույթը Ռուսաստանում

Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության կենտրոն Կազանի Կրեմլի զբոսաշրջային համալիրում բացվել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի պատմական, մշակութային և կրոնական տեսարժան վայրերի լուսանկարչական ցուցահանդես։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված են իրանցի լուսանկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ մշակութային և պատմական հուշարձանների՝ Շահ Չերաղ մզկիթի, Հաֆեզի և Սաադիի դամբարանների, Քարիմ Խան Զենդ միջնաբերդի, Պերսեպոլիսի, Փասարգադի, Վաքիլ և Նասիր օլ-Մոլք մզկիթների, շուկայի և Իրանի Ֆարս նահանգի մի շարք այլ բնական և մշակութային լանդշաֆտների լուսանկարները:

Կազանում բացվել է Իրանի Շիրազ քաղաքի պատմական, մշակութային և կրոնական տեսարժան վայրերի լուսանկարչական ցուցահանդես

Լուսանկարներն այցելուներին ներկայացրել են իրանական քաղաքակրթությունը և Ֆարս նահանգի արվեստը։

Ռուսաստանի քաղաքացիներն այցելել են Շիրազի լուսանկարչական ցուցահանդես

Ցուցահանդեսը  կազմակերպվել է Շիրազի և Կազանի քաղաքապետարանների  համագործակցությամբ, որոնք ավելի վաղ ստորագրել էին քույր քաղաքների մասին հուշագիր։

Ռուսաստանի քաղաքացիներն այցելել են Շիրազի լուսանկարչական ցուցահանդես

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 20-ը։ 

Շիրազի պատմական, մշակութային և կրոնական տեսարժան վայրերի լուսանկարչական ցուցահանդես ՌԴ Կազան քաղաքում

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Կազանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Դավուդ Միրզախանին ծանոթացել է ներկայացված լուսնակարների հետ։ Նա ընդգծել է ազգերի միջև մշակութային փոխազդեցությունների կարևորությունը և նշել. «Նման  ցուցահանդեսներն արդյունավետ դեր են խաղում իրանական մշակույթի, պատմության և արվեստի ներկայացման գործում և հանդես են գալիս որպես ազգերի միջև մշակութային կամուրջ։

Շիրազը, որպես Իրանի փայլուն մարգարիտ, իրանական պոեզիայի, գրականության և քաղաքակրթության խորհրդանիշ է, և նման ցուցահանդեսի անցկացումը Կազանում կարող է նպաստել երկու երկրների միջև փոխըմբռնման զարգացմանը և մշակութային ու զբոսաշրջային համագործակցության ընդլայնմանը»։

 Միրզախանին հույս է հայտնել, որ նման միջոցառումների շարունակականությունը ենթահող կպատրաստի Իրանի և Թաթարստանի Հանրապետության միջև մշակութային և միջմարդկային հարաբերությունների հետագա ամրապնդման համար։