Ռուսաստան. Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը հարված էր վերահսկողության համակարգին
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239450-Ռուսաստան._Իրանի_միջուկային_օբյեկտների_վրա_հարձակումը_հարված_էր_վերահսկողության_համակարգին
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի օրը քննադատել է Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի գործողությունները՝ ասելով, որ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, հարված էր ԻՐանի նկատմամբ վերահսկողության համակարգին։
(last modified 2025-11-19T14:35:29+00:00 )
Նոյեմբեր 19, 2025 16:44 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը հարված էր վերահսկողության համակարգին

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի օրը քննադատել է Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի գործողությունները՝ ասելով, որ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, հարված էր ԻՐանի նկատմամբ վերահսկողության համակարգին։

Նշելով, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունները չավարտվեցին այս հարձակումների պատճառով, Ռյաբկովն ասել է, որ այդ գործողությունները խաթարել են դիվանագիտության և միջազգային վստահության գործընթացը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն է տալիս միջուկային զենքի չտարածմանը և միշտ հետևել է միջազգային իրավական շրջանակին, մասնավորապես՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT): Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի  գործողությունները հակասում են  միջազգային իրավունքին և տարածաշրջանային անվտանգությանը։