Ղալիբաֆ. Իրանի ժողովուրդը թշնամուն ծնկի բերեց ազգային միասնությամբ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239940-Ղալիբաֆ._Իրանի_ժողովուրդը_թշնամուն_ծնկի_բերեց_ազգային_միասնությամբ
Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդին և նշել, որ 12-օրյա պատերազմում տարած հաղթանակը համարեց ազգային միասնության և իմաստուն առաջնորդության արդյունք էր։
(last modified 2025-12-03T07:45:42+00:00 )
Դեկտեմբեր 03, 2025 10:10 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանի ժողովուրդը թշնամուն ծնկի բերեց ազգային միասնությամբ

Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդին և նշել, որ 12-օրյա պատերազմում տարած հաղթանակը համարեց ազգային միասնության և իմաստուն առաջնորդության արդյունք էր։

Նա ընդգծել է, որ ժողովրդի դիմադրությունը և 90 միլիոն մարդկանց միասնությունը ստեղծեցին հրթիռային ուժից ավելի հզոր ուժ և ստիպեցին թշնամուն խնդրել դադարեցնել ռազմական գործողությունները։
Անդրադառնալով ճգնաժամերի կառավարման գործում հրամանատարության կարևոր դերին՝ նա հավելել է, որ նահատակ հրամանատարներին շատ արագ փոխարինեցին նոր հրամանատարներ, և հինգ օրվա ընթացքում Իրանը թշնամու երկնքի և ցամաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց։ Ղալիբաֆի ոխսքով՝ այս հաջողությունը ցույց տվեց երկրի իրական ուժը, որը հիմնված է ժողովրդի կամքի վրա։
Ընդգծելով այս հաղթանակը ներքին խնդիրները լուծելու հնարավորության վերածելու անհրաժեշտությունը, Ղալիբաֆը կոչ է արել բոլորին լուրջ քայլեր ձեռնարկել առաջընթացի և երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ՝ պահպանելով համախմբվածությունն ու միասնությունը։