ՇՀԿ -ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ
(last modified Sun, 09 Jun 2024 15:09:45 GMT )
Հունիս 09, 2024 18:39 Asia/Tehran
  • ՇՀԿ -ն  շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության և հետագա փոխգործակցության շուրջ: