«Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/event-i219058-Կառավարության_հրաժարականի_ուղերձով_արտահերթ_նիստը_կկայանա._Ալեն_Սիմոնյանը_կարգադրություն_է_ստորագրել
Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Հունիս 10, 2024 19:41 Asia/Tehran
  • «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ հունիսի 17-ին` ժամը 18:30-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։