Իրանը դատապարտեց եգիպտացի քրիստոնյաների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i100231-Իրանը_դատապարտեց_եգիպտացի_քրիստոնյաների_դեմ_իրականացված_ահաբեկչական_հարձակումը
ԻԻՀ ԱԳ նախարարությունը դատապարտեց Եգիպտոսում այդ երկրի քրիստոնյաներին փոխադրող ավտոբուսի դեմ ահաբեկչական հարձակումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 07:41 Asia/Tehran
  • Իրանը դատապարտեց եգիպտացի քրիստոնյաների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը

ԻԻՀ ԱԳ նախարարությունը դատապարտեց Եգիպտոսում այդ երկրի քրիստոնյաներին փոխադրող ավտոբուսի դեմ ահաբեկչական հարձակումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ երեկոյան նողկալի բնութագրելով եգիպտացի քրիստոնյաներին փոխադրող ավտոբուսի դեմ հարձակումը, ցավակցեց դեպի զոհերի հարազատներին և տուժածներին:

Ուրբաթ օրը, Եգիպտոսի Սոհաջ նահանգում ղպտի քրիստոնյաներին փոխադրող ավտոբուսի դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվեց 7 և վիրավորվեց 14 մարդ:

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: