Իրանի ԱԳՆ. ԱՄՆ պատժամիջոցների վերսկսումը Վաշինգտոնի կառավարության բարոյական և քաղաքական փլուզումն է
Իրանի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ հավաստիցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարեկամ երկրների օգնությամբ և հենվելով իր ներքին կարողությունների և միջազգային ուժերի վրա, կարող է դիմակայել ԱՄՆ ապօրինի պատժամիջոցները:
Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է, որ ՀԳՀԾ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի, արդարադատույան միջազգային դատարանի որոշման խախտումը և աշխարհի տարբեր երկրների ճնշող մեծամասնության կամքի և մարդու իրավական և էթիկական սկզբունքների անտեսումը այն քայլեն են, որ Իրանի դեմ շրջափակումների երկրորդ փուլի վերսկսման շեմին ԱՄՆ փորձում է իրականացնել:
Իրանի դեմ շրջափակումների վերսկսումը միջազգային հանրության բոլոր անդամներին, հատկապես ԱՄՆ-ի դաշնակիցներին կրկին անգամ ցույց տվեց, որ այդ կառավարությունը ոչ միայն չի հարգում , միջազգային կանոններին ու նորմերին, այլ նաև թույլ է տալիս պատժել այլ երկրներին ներառյալ ԱՄՆ-ի դաշնակիցներին, որոնք հարգում են միջազգային պարտավորություններն ու կանոնները:
ԻԻՀ ԱԳՆ հաղորդգրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգները ապացուցել է, որ նույնիսկ մեծ ու հզոր ռազմական ու տնտեսական պետությունը կարող է քաղաքական անկախության պակաս ունենալ ու իր արտաքին քաղաքականության նախագծման ու իրագործման մեջ որոշ օտարերկրյա ռեժիմների պահանջների գործակատարը դառնալ:
Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, տեղեկացրել են Իրանի համար ԵՄ-ի ֆինանսական մասնավոր մեխանիզմում առաջընթացի մասին: