Ղասեմի.«Եվրամիության հետ Իրանի ֆինանսական մեխանիզմները շատ լավ են ընթանում»
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Եվրամիության հետ Իրանի ֆինանսական մեխանիզմները շատ լավ են ընթանում»:
Երկուշաբթի օրը, ներքին ու արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրագործվելուց հետո եվրոպացիների լուրջ քայլերի ու ֆինանսական մեխանիզմների մասին, Բահրամ Ղասեմին ասել է.«Ֆինանսական մեխանիզմներ ճշտելը բարդ գործ է, հատկապես որ մեծ թվով եվրոպական երկրներ պետք է այդ մասին կարծիք հայտնեն»:
ԱՄՆ-ի կողմից շրջափակումների վերսկսման մասին Ղասեմին նշել է, որ այդ քայլով ԱՄՆ-ն իրեն է շրջափակում, որովհետև այդ երկիրն անտեսում է բոլոր միջազգային հանձնառությունները և հակաիրանական շրջափակումների վերսկսումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի կարող աշխատել միջազգային մեխանիզմների հետ և մեկուսանում է:
Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը հավաստիացրել է, որ շատ երկրներ ԱՄՆ-ի հետ քայլ չեն պահել և նոր շրջափակումները հոգեբանական պատերազմի մաս են կազմում, որը կարելի է հաղթահարել համբերատարությամբ ու այլ պետությունների համագործակցությամբ:
Ղասեմին ընդգծել է, որ վերջին ամիսների ընթացքում չնայած ԱՄՆ-ի ամբոխավարություններին, այդ երկրի պետայրերը եկել են այն եզրակացության, որ բռնությամբ ու կռվով չեն կարող ազդել էներգիայի շուկայի վրա և որոշ երկրների համար ազատություններ սահմանելը ԱՄՆ-ի դիրքորոշումների մեղմացման մասին է վկայում: