Իրանը կոչ է արել միջազգային ընդդիմություն ցուցաբերել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i100365-Իրանը_կոչ_է_արել_միջազգային_ընդդիմություն_ցուցաբերել_ԱՄՆ_ի_միակողմանի_պատժամիջոցներին
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին հղած նամակում պահանջել է դատապարտել Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի պատժամիջոցները և ընդդիմանալ դրանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2018 03:57 Asia/Tehran
  • Իրանը կոչ է արել միջազգային ընդդիմություն ցուցաբերել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին հղած նամակում պահանջել է դատապարտել Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի պատժամիջոցները և ընդդիմանալ դրանց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն երկուշաբթի օրը Անտոնիո Գութերեշին հղած նամակում անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի պատժամիջոցներին, ՄԱԿ-ին ու միջազգային հանրության անդամներին կոչ է արել այս պատժամիջոցներին դիմակայող քայլեր ձեռնարկել:

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ԱՄՆ-ի քայլը դեմ համարելով միջազգային օրենքներին, հավելել է. «Այս պատժամիջոցներն անօրինական և դեմ են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընդունված սկզբունքներին, այդ թվում՝ պետությունների իրավահավասարությանը, անդամ պետությունների ներքին հարցերին չմիջամտելուն, նաև տեղաշարժի ու միջազգային առևտրի ազատությանը»:

«ԱՄՆ-ն ոչ միայն բացահայտ կերպով ընդդիմանում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, այլև անամոթաբար այլ երկրների վրա ճնշում է գործադրում՝ ոտնահարելու այդ բանաձևը»,-հայտարարել է Խոշռուն նկատելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են Արդարադատության միջազգային դատարանի վճռին:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է. «Միջազգային հանրությունը պետք է հակադարձի ԱՄՆ-ի անօրինական ու անմարդկային այլ քայլին և պաշտպանի օրենքի իշխանությունն ու բազմակողմանիությունը»: