«Պերսեպոլիս»-ն Ասիայի չեմփիոնների լիգայի փոխչեմպիոն
Իրանի «Պերսեպոլիս» ակումբի ֆուտբոլի հավաքականն Ասիայի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի դարձի խաղում ոչ-ոքի արձանագրելով Ճապոնիայի «Քաշիմա Անթլերզ» ակումբի հավաքականի դիմաց, բավարարվեց այս մրցաշարի փոխչեմպիոնի կոչումով:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ճապոնիայի «Քաշիմա Անթլերզ» և Իրանի «Պերսեպոլիս» հավաքականների մասնակցությամբ Ասիայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի դարձի խաղը երեկ երեկոյան Թեհրանում ավարտվեց 0-0 ոչ-ոքի հաշվով և նկատի առնելով, որ Իրանի ներկայացուցիչը երթի խաղում պարտություն էր կրել, Ճապոնիայի «Քաշիմա Անթլերզ»-ն այս մրցաշարի չեմպիոն ճանաչվեց:
Ճապոնիայի «Քաշիմա Անթլերզ» և Իրանի «Պերսեպոլիս» հավաքականների երթի խաղն ավարտվել էր 2-0 հաշվով ի շահ Ճապոնիայի ներկայացուցչի և ճապոնաիցիներն Իրանի ներկայացուցչի դիմաց հավասար արդյունքի հասնելով նվաճեցին Ասիայի չեմպիոնների լիգայի գավաթը: