Հզոր ու խաղաղ Իրաքը հզորությամբ պիտի ընդդիմանա թշնամիներին. ԻԻՀ առաջնորդ
https://parstoday.ir/hy/news/iran-i100826-Հզոր_ու_խաղաղ_Իրաքը_հզորությամբ_պիտի_ընդդիմանա_թշնամիներին._ԻԻՀ_առաջնորդ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շաբաթ օրն Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Դժվարությունները հաղթահարելու և թշնամիների սադրանքներին դիմակայելու ելքն Իրաքում ազգային միասնականության պահպանումը, բարեկամին ու թշնամուն ճիշտ ճանաչելն ու ընդդիմանալը, երիտասարդ ուժերի վրա հիմնվելն ու հոգևորականության հետ կապի պահպանումն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2018 00:40 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շաբաթ օրն Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Դժվարությունները հաղթահարելու և թշնամիների սադրանքներին դիմակայելու ելքն Իրաքում ազգային միասնականության պահպանումը, բարեկամին ու թշնամուն ճիշտ ճանաչելն ու ընդդիմանալը, երիտասարդ ուժերի վրա հիմնվելն ու հոգևորականության հետ կապի պահպանումն է»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իրաքում խորհրդարանական ընտրությունների հաջողությամբ կազմակերպվելու, այդ երկրի նախագահի վարչապետի և այլ պատասխանատուների ընտրության, նաև կայունության ստեղծման ու կայացման կապակցությամբ իր ուրախություն հայտնելով, ասել է. «Այսօր, երբ Իրաքի ժողովուրդը բռնապետության ժամանակաշրջանը թիկունքում թողնելով երկրի տեր է դարձել, անկախություն, նաև քվեարկելու և ընտրելու իրավունք ունի, որոշ թշնամի պետություններ ու երկրներ ցանկանում են որպեսզի Իրաքի ժողովուրդն այս հաղթանակի ու մեծ նվաճման համը չճաշակի և Իրաքն ու տարածաշրջանը հանդարտության ականատես չլինեն»:

«Այս սադրանքների դիմակայման միակ ելքն իրաքյան բոլոր, այդ թվում արաբական, քրդական, սուննի և շիա խմբերի միջև միասնականության պահպանումն ու ամրապնդումն է»,-հայտարարել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին:

Նա արտաքին քաղաքականության մեջ չափազանց կարևոր է համարել բարեկամին ու թշնամուն ճանաչելը: «Տարածաշրջանում ու դրանից դուրս գտնվող որոշ պետություններ խիստ քինախնդրությամբ են լցված իսլամի, շիաների, սունիների ու Իրաքի հանդեպ և միջամտում են Իրաքի ներքին հարցերին, որոնց պիտի ընդդիմանալ և լկտի ու սանձարձակ թշնամուն ընդդիմանալու հարցում որևէ զիջում չպիտի ցուցաբերել». ասել է նա:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ ԻԻՀ-ն վճռակամ ու հաստատակամ է Իրաքի հետ համագործակցության ընդլայնման հարցում և ինքն անձամբ խորապես հավատացած է դրան: Նա հավելել է. «Սիրելի, հզոր, անկախ ու առաջադեմ Իրաքը չափազանց օգտակար կարող է լինել Իրանի համար և մենք կանգնած ենք մնալու մեր իրաքցի եղբայրների կողքին»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով այս տարվա Արբայինի երթին ավելի քան երկու միլիոն իրանցի ուխտավորների մասնակցությանն ասել է. «Վերադարձից հետո իրանցի բոլոր ուխտավորների հոգին լցված էր Իրաքի ժողովրդի հյուրասիրության հանդեպ երախտագիտությամբ և դա վկայում է իրանցի ուխտավորներին հյուրընկալելու հարցում իրաքցի առավելագույն հոգատարության մասին»: