Հակառակ ԱՄՆ-ի հավակնության Իրանի դեմ դեղորայքային ու սննդամթերային պատժամիջոցներ են գործադրվում
(last modified Mon, 19 Nov 2018 00:22:29 GMT )
Նոյեմբեր 19, 2018 03:52 Asia/Tehran
  • Հակառակ ԱՄՆ-ի հավակնության Իրանի դեմ դեղորայքային ու սննդամթերային պատժամիջոցներ են գործադրվում

ԻԻՀ նախագահի աշխատակազմի իրավական ու միջազգային հարցերով կենտրոնի տնօրենն ասել է. «Հակառակ ԱՄՆ-ի հայտարարություններին, Իրանի դեմ դեղորայքային ու սննդամթերային պատժամիջոցների գործադրումը շարունակվում է և չի դադարեցվել»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն ԻԻՀ, նախագահի աշխատակազմի իրավական ու միջազգային հարցերով կենտրոնի տնօրեն Մոհսեն Մոհեբին, նշելով, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ դեղորայքն ու սննդամթերքը պատժամիջոցների ենթակա չեն և հնարավոր է դրանք Իրան արտահանել, ասել է. «Միջազգային բանկային համակարգը չի հովանավորում դեղորայքային ու սննդամթերային փոխանակումները, հետևաբար այդ ոլորտները նույնպես ենթարկվում են պատժամիջոցների»:

Հաագայում Արդարադատության միջազգային դատարանում ԱՄՆ-ի դեմ Իրանի հարուցած գործում Իրանի իրավաբանական խմբի պատասխանատուն ընդգծել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեմ են ՄԱԿ-ի հռչակագրին, Մարդու իրավունքների հռչակագրին, նաև ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին և այդ հիման վրա Իրանը կարողացել է Արդարադատության միջազգային դատարանում ԱՄՆ-ի դեմ դատ ներկայացնել»:

«Միջազգային իրավունքի համաձայն, ԱՄՆ վարչակազմը պիտի պատասխանատու լինի իր անօրինական քայլերի դիմաց»,-հավելել է Մոհեբին: