Իտալիայի գործարարները ՀԳՀԾ-ն պաշտպանելու հարցում վճռակամ են. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i101046-Իտալիայի_գործարարները_ՀԳՀԾ_ն_պաշտպանելու_հարցում_վճռակամ_են._Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իտալիայի բոլոր գործարարները վճռակամ եմ պաշտպանել ՀԳՀԾ-ն և Իրանի տնտեսական շահերը:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Նոյեմբեր 23, 2018 11:53 Asia/Tehran
  • Իտալիայի գործարարները ՀԳՀԾ-ն պաշտպանելու հարցում վճռակամ են. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իտալիայի բոլոր գործարարները վճռակամ եմ պաշտպանել ՀԳՀԾ-ն և Իրանի տնտեսական շահերը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրն իր թուիթերյան էջում գրել է. «2018 թվականի Միջինարևելյան երկխոսությունների նիստին առընթեր հանդիպեցի Իտալիայի ԱԳ նախարարին և քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և Եմենում, Սիրիայում ու Լիբիայում խաղաղությանն ուղղված ջանքերը:

ԻԻՀ ԱԳ նախարարի ընդգծմամբ, Իրանի հետ համագործակցության ցանկություն ունեցող իտալացի առևտրականների մեծ խմբի հետ հանդիպման ժամանակ նրանք հաստատել են, որ ԱՄՆ-ն զոռբայություն է անում, սակայն վճռակամ են պաշտպանել ՀԳՀԾ-ն:

ԻԻՀ ԱԳ նախարարը Միջինարևելյան երկխոսությունների տարեկան նստաշրջանին մասնակցելու նպատակով չորեքշաբթի գիշեր Իտալիայի մայրաքաղաք Հռոմ  մեկնեց: