Իրանի հետ առևտրական փոխանակումների համար Եվրոպայի նոր գաղափարներն առջևում են. Էրաղչի
Իրանի միջուկային ավագ բանագնացը տեղեկացրել է Իրանի հետ առևտրատնտեսական փոխանակումների և Եվրոպայի ֆինանսական համակարգի մասին նոր գաղափարների ներկայացման մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով օգնական Աբբաս Էրաղչին, հինգշաբթի օրը Ճապոնիայի «Կիոդո» լրատվական գործակալության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եվրոպական կողմերի հետ վերջին բանակցություններում, ընդ որում հիշված համակարգի կառավարման ու արձանագրման կապակցությամբ նոր ու թարմ գաղափարներ ու լուծումներ գոյություն ունեն»:
«Իրանի համար ՀԳՀԾ-ի տնտեսական առավելությունները սահմանափակվել են ու եթե այս իրավիճակը շարունակվի, համաձայնությունը կմոտենա մահվան և այն պաշտպանելու համար Եվրոպայի ջանքերն այլևս արդյունավետ չի լինելու»,-ընդգծեց Էրաղչին:
Էրաղչին Իրանի նավթի արտահանման կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցներով հանդերձ, Իրանը միշտ էլ նավթի արտահանման համար լուծում է գտել և Իրանի ավանդական հաճախորդների, այդ թվում Ճապոնիայի կասկածները, որոնք երբեմն դադարեցրել են ներկրումները, պատճառ չեն դարձել, որ նավթի արտահանումը զրոյի հասնի»:
«Թեհրանը կորցրել է Վաշինգտոնի հետ երկխոսության հանդեպ իր վստահությունը և հանգել է այն արդյունքին, որ նոր երկխոսությունների վերսկսման հետ հույս չի կարելի կապել»,-ընդգծել է Էրաղչին:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը, երախտագիտություն հայտնելով ՀԳՀԾ-ի հանդեպ Ճապոնիայի հավատարմության և աջակցության համար, հավելել է. «Երկու երկրի միջև հաղորդակցության խողովակները բաց են և ԱՄՆ-ի ճնշումները չեն կարողացել դադարեցնել հին բարեկամների համագործակցությունը»:
«Իրանն ակնկալում է, որ Տոկիոն կշարունակի Թեհրանից նավթի արտահանումն ու առևտուրը և չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին»,-եզրակացրել է Էրաղչին: