Իրանի արտգործնախարարը մեկնել է Ժնև
https://parstoday.ir/hy/news/iran-i102111-Իրանի_արտգործնախարարը_մեկնել_է_Ժնև
Սիրիայի Սահմանադրական կոմիտեի մասին եռակողմ խորհրդակցական նիստին մասնակցելու նպատակով, Իրանի արտգործնախարարը մեկնել է Ժնև:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 10:43 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը մեկնել է Ժնև

Սիրիայի Սահմանադրական կոմիտեի մասին եռակողմ խորհրդակցական նիստին մասնակցելու նպատակով, Իրանի արտգործնախարարը մեկնել է Ժնև:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ  ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրայի գլխավորությամբ կայանալիք նիստին մասնակցելու են Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն:

Երկուշաբթի օրը, քաղաքական հատուկ հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնական Սադեղ Ջաբերի Անսարին, Դամասկոսում զրուցել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ՝ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի կազմավորմանն առնչվող իրադարձությունների շուրջ :

Անցած շաբաթ, Իրանի արտգործնախարարությունը հյուրընկալել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկյացուցիչ Ալեքսանդր Լավրենտևին: Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները մտքերի փոխանակում են կատարել Սիրիայի վերջին զարգացումների շուրջ: