Իրանցի կին շախմատիստը աշխարհի փոխչեմպիոն է ճանաչվել
Դեկտեմբեր 29, 2018 07:13 Asia/Tehran
ԻԻՀ-ի շախմատիստ Սառա Սադաթ Խադեմոլշարիեն, աշխարհի շախմատի առաջնության կայծակնային շախմատի բաժնում արժանացավ փոխչեմպիոնի կոչումին:
ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Խաղեմոլշարիեն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի համաշխարհային առաջնության կայծակնային շախմատի բաժնում 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և մեկ պարտություն արձանագրելով, արժանացավ մրցաշարի փոխչեմպիոնի կոչումին:
Կայծակնային շախմատի առաջնությունը տղամարդկանց բաժնում շարունակվում է:
Կայծակնային շախմատի առաջնության տղամարդկանց բաժինը կսկսվի շաբաթ օրը և կտևի երկու օր:
Պիտակ