Իրանը դատապարտում է Եգիպտոսի ահաբեկչական գործողությունը
Դեկտեմբեր 29, 2018 12:07 Asia/Tehran
Իրանի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակը դատապարտել է օտարերկրյա զբոսաշրջիկների դեմ Եգիպտոսում իրականացված ահաբեկչական գործողությունը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրը հայտարարել է, որ անմեղ կանանց զբոսաշրջիկներին թիրախ դարձնելը սարսափելի քայլ է, և ցավակցություն է հայտնել Վիետնամի կառավարությանը, ժողովրդին և այդ հանցագործության հետևանքով զոհվածների հարազատներին:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող օտարերկրյա զբոսաշրջիկների ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է 2 մարդ և վիրավորվել՝ 12-ը:
Ուրբաթ երեկոյան պայթյունը տեղի է ունեցել եգիպտական հնագույն բուրգերի մոտակայքում:
Ոչ մի անձ կամ խումբ դեռևս պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար:
Պիտակ