Տասնյակ վիրավորներ Իրանի արևմուտքը ցնցած երկրաշարժի հետևանքով
https://parstoday.ir/hy/news/iran-i102875-Տասնյակ_վիրավորներ_Իրանի_արևմուտքը_ցնցած_երկրաշարժի_հետևանքով
Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգի Գիլանղարբի մերձակայքը ցնցած ռիխտերի սանդղակում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 75 մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 07, 2019 07:10 Asia/Tehran
  • Տասնյակ վիրավորներ Իրանի արևմուտքը ցնցած երկրաշարժի հետևանքով

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգի Գիլանղարբի մերձակայքը ցնցած ռիխտերի սանդղակում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 75 մարդ:

Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան Քերմանշահ նահանգի Գիլանղարբի մերձակայքը ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10կմ խորության մեջ:

Քերմանշահի Բժշկագիտական համալսարանաի բուժման հարցերով տեղակալ Բահման Ռոշանին ասել է. «Տուժածների մեծ մասը վիրավորվել է  փակ տարածքից փախուստի պահին»:

Ռոշանին անդրադառնալով Քերմանշահ նահանգի բոլոր հիվանդանոցների ու բուժկենտրոնների պատրաստ դրությանը հավելել է, որ փրկարարները երկրաշարժի վայր են հասել ամենակարճ ժամկետում:

Երկրաշարժը զգացվել է նաև Իրաքի Բաղդադ, Դիալե, Քյարբալա, Նաջաֆ, Վասեթ նահանգներում և հյուսիսային ու քրդաբնակ քաղաքներում, այդ թվում՝ Սուլեյմանիեում:

Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի երկրաշարժներ ցնցել են Իրանի Քերմանշահ նահանգի տարբեր տարածքները:

2017 թվականի նոյեմբերի 12-ին գրանցված ռիխտերի սանդղակով 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվեց 620 և վիրավորվեց ավելի քան 12 հազար մարդ:

Այդ երկրաշարժը վնաս պատճառեց Քերմանշահ նահանգի 10 քաղաքների և 1930 գյուղերի: