Ամիր Աբդոլլահյան.«Գոլանի բաձունքները Սիրիայի անբաժանելի մասերն են»
Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը շեշտել է.«Գոլանի բաձունքները Սիրիայի անբաժանելի մասն են»:
Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Հոսեին Ամիր Աբդոլլահյանն իր թուիթերյան էջում գրել է.«Սիրիայի ճգնաժամի ընթացքում օկուպացված Գոլանի շրջանը ապահով վայր էր ահաբեկիչների համար և դեպի Իսրայլը ԻԼԻՊ-ի ու Ալ-Նոսրայի ճական ահաբեկչական խմբերի անցակետն էր համարվում:»:
Աբդոլլահյանը հավաստել է.«Անշուշտ սիրիացիները Գոլանի բարձունքները կմաքրեն սիոնիստների ու ահաբեկիչների ներկայությունից»:
1967թ. Սիոնիստական ռեժիմը Բռնագրավեց Սիրիայի Կոնեյտրա նահանգի կազմի մեջ գտնվող Գոլանի բարձունքներից 1200 քկմ. մակերեսով տարածություն և 1981թ. գրաված շրջանները կցեց Իսրայելի հողին: Սակայն միջազգային հանրությունը պաշտանապես չի ճանաչել Իսրայելին այդ շրջանի միացումը:
Շաբաթ օրը, Գոլանի բնակիչները, ընդդիմանաով ցանքսատարածքներում տուրբիններ տեղադրելու սիոնիստ օկուպանտների վերջին նախագծին, հայտարարել են.«Այս տուրբինները մեծ վտանգ են ներկայացնեւմ գյուղատնտեսական արտադրանքի համար»: