Զարիֆը կարևորել է Իրան-Իրաք հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i103160-Զարիֆը_կարևորել_է_Իրան_Իրաք_հարաբերությունների_ընդլայնումը
Իրաք այցելած Իրանի արտգործնախարարը կարևորելէ այդ երկրի հետ բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2019 14:51 Asia/Tehran
  • Զարիֆը կարևորել է Իրան-Իրաք հարաբերությունների ընդլայնումը

Իրաք այցելած Իրանի արտգործնախարարը կարևորելէ այդ երկրի հետ բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումը:

Կիրակի օրը, լրագրողներին տված ասուլիսում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ Իրաքի ժողովրդի հաղթանակից հետո, որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից խնդիրներ առաջացան երկու երկրի միջև համագործակցության ճանապարհին, որոնք վերացան Իրանի ու Իրաքի պատասխանատուների խոհեմության շնորհիվ»:

ԱՄՆ-ին պարտված ձի անվանելով, Զարիֆն ասել է.«Վաշինգտոնը 40 տարի է, ինչ ձախողել է Իրանի ժողովրդի դեմ իր քաղաքականություններում»: