Նիդերլանդների դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն
(last modified Tue, 15 Jan 2019 13:04:17 GMT )
Հունվար 15, 2019 16:34 Asia/Tehran
  • Նիդերլանդների դեսպանը  կանչվել  է Իրանի ԱԳ նախարարություն

Հակազդելով Հագայում մի քանի հակահեղափոխական ու անջատական գործակալների կողմից Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակմանը, Իրանում Նիդերլանդների դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն:

Իրանի ԱԳ նախարաության մամուլի վարչության հաղորդմամբ, երկուշաբթի օրը Իրանում, Նիդերլանդների դեսպան Ժաք Լույի Վերները կանչվել է ԱԳ նախարարություն և Իրանի բողոքը փոխանցվել է վերջինիս: 

Իրանի ԱԳ նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավարը անդրադարձել է անցյալում նմանատիպ հարձակումների իրականացման և այդ երկրի ոստիկանության ու դատական ոլորտի պաշտոնյաների կողմից կտրուկ և կանխարգելող միջոցներ չձեռնարկվելու խնդրին: Նա Նիդերլանդների կառավարությանը կոչ է արել  Վիեննայի 1961թ. կոնվենցիայի և Հագայում ԻԻՀ-ի դեսպանատան ու դիվանագետների անվտանգության պահպանման շրջանակներում լուրջ քայլեր ձեռնարկել:

Ցավ հայտնելով Հագայում մի քանի հակահեղափոխական ու անջատական գործակալների կողմից Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակման կապակցությամբ, Նիդերլանդների դեսպանը ներկայացրել է դեպքի հեղինակների և իրականացնողների դեմ իր երկրի կառավարության հակազդեցության ու ոստիկանության քայլերի մասին մի զեկույց: 

Հունվարի 9-ի գիշերը, մի քանի անձինք հարձակվել են Հաագայում Իրանի դեսպանատան վրա: