Ճապոնիան վերսկսեց Իրանից նավթի գնումը
(last modified Mon, 21 Jan 2019 03:44:37 GMT )
Հունվար 21, 2019 07:14 Asia/Tehran
  • Ճապոնիան վերսկսեց Իրանից նավթի գնումը

ԻԻՀ Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն ասել է. «Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից ու Թուրքիայից հետո, Ճապոնիան նույնպես վերսկսեց Իրանից նավթի գնումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աբդոլնասեր Հեմաթին կիրակի օրն իր «Ինսթագրամ»-ի էջում այս մասին հայտարարելով գրել է. «Արտասահմանյան բանկերի մոտ պահվող և Իրանի առևտրի համար հզոր ու վստահելի հենարան համարվող տասնյակ միլիարդ դոլարի հասնող ակտիվ աղբյուրների կողքին, նավթային նոր եկամուտները հետզհետե առևտրական պրոցեսի մեջ են մտնում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին ոտնահարելով ՀԳՀԾ-ի շրջանակներում Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները, հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

ԱՄՆ վարչակազմը ՀԳՀԾ-ն լքելուց հետո ընդգծեց, որ մտադիր է զրոյացնել Իրանի նավթի արտահանումը:

Այդուհանդերձ Վաշինգտոնը վեց ամիս շարունակ Իրանի նավթի արտահանման կապակցությամբ սպառնալիքներ հնչեցնելուց հետո, ի վերջո  նոյեմբերի 5-ին Իրանից նավթ գնող 8 խոշոր երկրներ՝ Հարավային Կորեային, Իտալիային, Ճապոնիային, Հնդկաստանին, Չինաստանին, Թուրքիային, Թայվանին ու Հունաստանին բացառեց Իրանի դեմ նավթային բոյկոտներից: