Լեհաստանի փոխարտգործնախարարը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i103511-Լեհաստանի_փոխարտգործնախարարը_ժամանել_է_Թեհրան
Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Պերզմիսլավ Լանգը այսօր ժամանել է Թեհրան, հանդիպելու Իրանի փոխարտգործնախարար Սայեդ Աբբաս Էրաղչիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2019 14:19 Asia/Tehran
  • Լեհաստանի փոխարտգործնախարարը ժամանել է Թեհրան

Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Պերզմիսլավ Լանգը այսօր ժամանել է Թեհրան, հանդիպելու Իրանի փոխարտգործնախարար Սայեդ Աբբաս Էրաղչիի հետ:

ԻՌՆԱ-ի տվյալներով, Լեհաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան  կատարվել է այն բանից հետո երբ Իրանը բողոքել է Վարշավայի կողմից  Լեհաստանում կազմակերպված հակաիրանական կոնֆերանսի դեմ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է փետրվարի 13-ին և 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստի անցկացման մասին:

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Twitter-ում  Վարշավայի կոնֆերանսի մասնակիցներին հիշեցրել է, որ «նրանք, ովքեր մասնակցել են հակաիրանական վերջին շոուին, կամ մեռած են կամ պատվազրկվել են կամ մեկուսացված են և  Իրանն ավելի քան երբևէ  ուժեղ է»: