Մարզիե Հաշեմի. ԱՄՆ-ում չեն հարգվում մարդու իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i103921-Մարզիե_Հաշեմի._ԱՄՆ_ում_չեն_հարգվում_մարդու_իրավունքները
Press TV- ի լրագրող Մարզիե Հաշեմին քննադատելով Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների իրավիճակն ասել է. «ԱՄՆ-ում չեն հարգվում մարդու իրավունքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2019 09:07 Asia/Tehran
  • Մարզիե Հաշեմի. ԱՄՆ-ում  չեն հարգվում մարդու իրավունքները

Press TV- ի լրագրող Մարզիե Հաշեմին քննադատելով Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների իրավիճակն ասել է. «ԱՄՆ-ում չեն հարգվում մարդու իրավունքները»:

Press Tv- ի լրագրող Մարզիե Հաշեմին, որը վերջերս ազատվել է ԱՄՆ-ում կալանքից, Իրանի «Օֆող նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Միացյալ Նահանգներում քաղբանտարկյալները 50 տարի մնում են բանտում»:

Հաշեմին հավելել է. «Ամերիկացիները անպատշաճ վարք են դրսևորեւմ դատապարտյալների նկատմամբ»:

Press Tv- ի լրագրող և  հաղորդավարը նաեւ ասել է, որ ամերիկացիներն իրեն ձերբակալել են իր հեղափոխական մտքերի համար, և շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, որն արեց ամեն ինչ՝ իրեն ազատ արձակելու համար: