Թեհրանի ու Տոկիոյի միջև համագործակցությունների ընդլայնումն անհրաժեշտությունն է. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը տարբեր բնագավառներում Թեհրանի ու Տոկիոյի միջև համագործակցության ընդլայնումն անհրաժեշտություն է համարել:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, երկուշաբթի օրը Ճապոնիա ուղևորվելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կարևորելով Թեհրանի ու Տոկիոյի միջև հարաբերությունների ընդլայնումն ասել է. «Իրանի ու Ճապոնիայի միջև տնտեսական հարաբերությունները պիտի խորացնել»:
«Անցյալում էլ Իրանն ու Ճապոնիան տարբեր բնագավառներում դրկան համագործակցություն են ունեցել և այս այցը կարող է ազդել հարաբերությունների ընդլայնման վրա»,-հավելել է Լարիջանին:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով բահմանի 22-ի քայլարշավին Իրանի ժողովրդի շքեղ ու խուռներամ մասնակցությանն, ասել է. «Այսօր տեղի ունեցած քայլարշավին ժողովրդի խուռներամ մասնակցությունը հստակ պատասխան էր ամերիկացիների հայտարարրություններին»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Ճապոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերով, երկուշաբթի օրը մեկնել է այդ երկիր: