Ալի Լարիջանին գոհունակություն է հայտնել Ճապոնիայի պաշտոնյաների հետ հանդիպումերի կապացությամբ
(last modified Thu, 14 Feb 2019 12:06:30 GMT )
Փետրվար 14, 2019 15:36 Asia/Tehran
  • Ալի Լարիջանին գոհունակություն է հայտնել Ճապոնիայի պաշտոնյաների հետ հանդիպումերի կապացությամբ

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Ճապոնիա կատարած այցից հետո Մեհրաբադ օդանավակայանում ասել է.«Ճապոնիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամական բանակցել ենք խորհրդարանական հարաբերությունների, տնտեսական խնդիրների և առևտրական երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ»:

Ալի Լարիջանին հավելել է.«Ճապոնիայի կարևոր արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ, նրանք նույնպես ցանկություն են հայտնել տարբեր ոլորտներում համագործակցել Իրանի հետ»:

Անդրադառնալով Իրանի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ Ճապոնիայի վարչապետի դրական արձագանքին, Լարիջանին հավաստել է.«Իրանի ու Ճապոնիայի միջև առևտրական անցյալը տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու և համագործակցելու լավ առիթներ է ստեղծել»:

Ճապոնիայի խորհրդարանի նախագահ Չուա Իչի Դաթեի պաշտոնական հրավերով, այդ երկրի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլալյնման նպատակով, Ճապոնիա էր մեկնել Իրանի խորհրդարանի նախագահը: