Իրանն ու Թուրքիան շեշտը դնում են ահաբեկչական խմբերի դեմ պայքարի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i105611-Իրանն_ու_Թուրքիան_շեշտը_դնում_են_ահաբեկչական_խմբերի_դեմ_պայքարի_վրա
Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերի տեղակալն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ընդգծել է տարծաշրջանում ահաբեկիչների ու թմրադեղերի մաքսանենգների դեմ պայքարում երկկողմ համագործակցությունների կարևորությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 20, 2019 15:55 Asia/Tehran
  • Իրանն ու Թուրքիան շեշտը դնում են ահաբեկչական խմբերի դեմ պայքարի վրա

Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերի տեղակալն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ընդգծել է տարծաշրջանում ահաբեկիչների ու թմրադեղերի մաքսանենգների դեմ պայքարում երկկողմ համագործակցությունների կարևորությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,  Մոհթարամ Ինչեի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Հոսեյն Զոլֆաղարին հանդես է եկել երկու երկրների ժողովուրդների համար խաղաղության ու անվտանգության հաստատման ցանկությամբ: 

Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերի տեղակալն անդրադառնալով նախկին համաձայնությունների գործադրմանը, ահաբեկիչների դեմ պայքարում համատեղ քայլեր ձեռնարկելու և տարածաշրջանից այդ խմբերին դուրս մղելու նպատակով, գոհունակություն է հայտնել այդ ուղղղությամբ արված քայլերի կապակցւթյամբ: Թուրք պաշտոնյան նույնպես դրական է գնահատել այդ ոլորտում կողմերի համադրված աշխատանքը: 

Հեռախոսազրույցի ընթացքում, կողմերը շեշտել են Թեհրանի ու Անկարայի վճռականությունը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների շարունակման կապակցությամբ: 

Իրանն ու Թուրքիան 500 կմ. երկարությամբ ընդհանուր սահման ունեն, որոնց մեծ մասը դժվարանցանելի լեռնային տարածքներ են: