ԻԻՀ ԱԳՆ բանաձևը՝ Եմենի դեմ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ
Եմենի դեմ պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևում, ԻԻՀ ԱԳ նախարարությունը դատապարտել է Սաուդյան կոալիցիայի հարձակումները Եմենի վրա, կոչ անելով դադարեցնել այդ երկրում պատերազմն ու արյունահեղությունը:
Բանաձևում մասնավորապես ասված է. «Իրանի Իսլամական հանրապետությունը, իր սկզբունքային քաղաքականության համաձայն, կողմ է Եմենի ճգնաժամի խաղաղ լուծմանը և իր աջակցությունն է հայտնում այդ երկրում հրադադարի հաստատմանը: Իրանը Եմենում բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել, իսկ համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկել՝ Եմենի բռնահարված ժողովրդի, այդ թվում նաև կանանց ու երեխաների տառապանքին վերջ դնելու համար»:
ԻԻՀ ԱԳ նախարարությունն իր աջակցությունը հայտնելով 2018թ Ստոկհոլմում ստորագրված համաձայնագրին, այն ստորագրող կողմերին կոչ է արել հարգել պայմանավորվածությունները, հույս հայտնելով, որ այս համաձայնագրի լիարժեք գործադրումը կդառնա Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված առաջին քայլը:
Եմենում պատերազմի չորրորդ տարվա ավարտին, այդ երկրի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 12 հազար մարդ: