Զարիֆ.«Եմենի պատերազմը դադարեցնելու համար ուշ չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i105789-Զարիֆ._Եմենի_պատերազմը_դադարեցնելու_համար_ուշ_չէ
Իրանի ԱԳ նախարարը, դիմելով Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին , նշել է, որ Եմենի պատերազմի հետևանքով ստեղծված մղձավանջը դադարեցնելու համար ուշ չէ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 26, 2019 18:18 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եմենի պատերազմը դադարեցնելու համար ուշ չէ»

Իրանի ԱԳ նախարարը, դիմելով Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին , նշել է, որ Եմենի պատերազմի հետևանքով ստեղծված մղձավանջը դադարեցնելու համար ուշ չէ:

Իր թուիթերյան էջում խոսքն ուղղելով Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին, Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները Եմենի պատերազմի հարցում 2015թ. մերժեցին խաղաղության մասին Իրանի առաջարկը և հայտարարեցին, որ 3 շաբաթվա ընթացքում կհաղթեն»:

Զարիֆը հավելել է.«Այս ամոթալի պատերազմի 5-րդ տարելիցի սկզբում պետք է հիշեցնել, որ  պատերազմը դադարեցնելու համար դեռևս շատ ուշ չէ»:

Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմատենչության հետևանքով մինչ այժմ զոհվել են 16 հազար եմենցիներ, վիրավորվել են տասնյակ հազարավորների և միլիոնավորները հայտնվել են անօթևանի ու փախստականի կարգավիճակում: