Իրանի ՊՆ.«Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտությունների արդյունքններն են»
ԻԻՀ Պաշտպանութնան նախարարը նշել է.«Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջամտությունների արդյունքններն են, որոնք սպառնում են Հարավային ու Արևմտյան Ասիայի երկրների կայունությանն ու անվտանգությանը»:
Հինգշաբթի օրը, Մոսկվայի անվտանգության 8-րդ կոնֆերանսին առնթեր, Ուզբեկստանի ՊՆ, գեներալ Բահադոր Ղորբանովի հետ հանդիպման ընթացքում, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ընդգծել է Իրանի պատրաստականմությունը՝ տարածաշրջանի բարեկամ երկրների, այդ թվում՝ Ուզբեկստանի հետ համագործակցելու հարցում:
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկու երկրների միջև մշակութային ու պատմական խորը կապերին, քաղաքական ու տնտեսական ոլորտներում Թեհրան-Տաշկենդ լավ հարաբերություններին և տարածաշրջանային հարցերում առկա փոխըմբռնմանը, Իրանի ՊՆ-ն կարևորել է պաշտպանական ու անվտանգության ոլորտներում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում, Ուզբեկստանի ՊՆ, գեներալ Բահադոր Ղորբանովը նույնպես երկու երկենրի ղեկավարների քաղաքական կամքը կարևոր գործոն է համարել՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների առավել ընդլայնման համար:
Անդրադառնալով տարածաշրջանում երկու երկրների անվտանգության հարցով մտահոգություններին, Ղորբանովը հույս է հայտնել, որ ահաբեկչությանը դիմակայելու հարցում, Թեհրան-Տաշկենդ համագործակցությունները առավել քան երբևէ կընդլայնվեն: