Էրաղչի. Իրանը բավարար չափով ինքնազսպվածություն է ցուցաբերել ՀԳՀԾ-ում
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների մի մասի դադարեցմանը, հայտարարել է. «Իրանը ՀԳՀԾ-ում բավականաչափ ինքնազսպվածություն է դրսևորել, սակայն Եվրոպան չի օգտվել այդ հնարավորությունից»:
Բրիտանիայի ԱԳ նախարարի քաղաքական հարցրեով տեղակալ և ՀԳՀԾ-ում այդ երկրի բանակցող ներկայացուցիչ Ռիչարդ Մուրի հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է. «Եվրոպան չպետք է թերագնահատի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները քայլ առ քայլ դադարեցնելու Իրանի կամքը»:
Ընդգծելով, որ համաձայնության մեջ մնացած մյուս երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսատսան) 60 օր ժամանակ ունեն՝ համաձայնությամբ ստանձնած, այդ թվում նաև բանկային ու նավթային ոլորտում իրենց պարտավորություններն իրականացնելու համար:
Բրիտանիայի ԱԳ նախարարության քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերթ Մուրն անդրադառնալով ՀԳՀԾ-ի նկատմամբ այդ երկրի պարտավորություններին և Լոնդոնի կողմից Իրանի հետ առևտրային փոխանակումների ֆինանսական հատուկ մեխանիզմի՝ INSTEX-ի գործադրմանն ուղղված ջանքերին, հայտարարել է. «Բրիտանիան կշարունակի իր ջանքերը՝ Իրանի պահանջներն ապահովելու ուղղությամբ»:
2019թ մայիսի 18-ից Իրանը դադարեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը և Եվրոպային 60 օր ժամանակ է տվել, հատկապես բանկային ու նավթային ոլորտներում միջուկային համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները կատարելու համար: