ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պետրոքիմիական ոլորտի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i108165-ԱՄՆ_ն_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Իրանի_պետրոքիմիական_ոլորտի_դեմ
ԱՄՆ կառավարությունն իր հերթական թշնամական քայլով պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի ընկերությունների դեմ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունիս 08, 2019 04:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պետրոքիմիական ոլորտի դեմ

ԱՄՆ կառավարությունն իր հերթական թշնամական քայլով պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի ընկերությունների դեմ:

ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի ամենախոշոր նավթաքիմիական  հոլդինգային ընկերությունը և դրա դուստր ձեռնարկությունները, ենթարկվել են պատժամիջոցների:

ԱՄՆ Գանձապետական նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառը Խաթամ օլ Անբիա ռազմակայանի հետ համագործակցությունն է, որը համարվում է Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի տնտեսական կենտրոնը:

Սթիվ Մենուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնն այս քայլով նպատակ ունի կանխել Պահապանների կորպուսի կողմից ֆինանսական միջոցների ձեռքբերումը պետրոքիմիական ոլորտի միջոցով:

Խաթամ օլ Անբիա ռազմակայանում իրականացվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում ամենախոշոր նավթային, գազային նախագիծը: