Ռոհանի. Ամերիկան լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանի և աշխարհի կայունության համար
ԻԻՀ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները օգտագործելով տնտեսական, ֆինանսական եւ ռազմական հնարավորությունները, լուրջ սպառնալիք է դարձել տարածաշրջանի և աշխարհի կայունության համար:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հավելել է, որ ծայրահեղականությունը, միակողմանիությունը, այլ երկրների ներքին գործերին միջամտությունը, միջազգային հանրությանը վտանգավոր իրավիճակում է դրել, ինչը կարող է սպառնալ աշխարհի բոլոր երկրների կայունությունն ու շահերը:
Անդրադառնալով Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանի դերակատարությանը, Ռուհանին հստակեցրել է, որ Իրանը պայքարել է Իրաքում և Սիրիայում խաղաղության համար, Աֆղանստանում կառուցողական դեր է խաղացել ՄԱԿ-ի հետ ծայրահեղականության դեմ պայքարում և այժմ աջակցում է Եմենում խաղաղություն հաստատելու համար:
ԻԻՀ նախագահն ասելով, որ Իրանը միշտ պատրաստ է համագործակցել տարածաշրջանի և հարևան երկրների հետ հավելել է, որ պետք է դիմակայել միակողմանիությունը, քանի որ ահաբեկչության, ծայրահեղականության և թմրանյութերի բիզնեսի դեմ պայքարի համար, անհրաժեշտ է բազմակողմանիությունը: ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ն կարեւոր ձեռքբերում է բնութագրել բազմակողմ դիվանագիտության ոլորտում: Նա հավելել է, որ հաշվի առնելով ՄԱԿ-ի կողմից ներկայացրած 15 զեկույցները, Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, երբ ԱՄՆ միակողմանի դուրս է եկել միջուկային համաձայնագրից, Իրանը ՀԳՀԾ-ի մյուս անդամներին կոչ է անում անհապաղ, իրականացնել իրենց պարտականությունները ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերը ապահովելու համար:
Շանհայի Համագործակցության Կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Ղրղզստանում 11 երկրների, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների մասնակցությամբ: