Իրանը և Հայաստանը փայլել են ԱՄՆ-ում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցաշարում
Իրանի շախմատի գրոյսմաստեր Էհսան Ղայեմ Մաղամին հինգշաբթի օրն ԱՄՆ-ում ընթացող արագ ու բլից շախմատի աշխարհի առաջնության մրցաշարում նվաճել է չեմպիոնի կոչումը:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում մեկնարկած արագ ու բլից շախմատի աշխարհի առաջնության մրցաշարում, Իրանի շախմատի մեծ վարպետ Էհսան Ղայեմ Մաղամին, արձանագրել է 8 հաղթանակ, 2 ոչ ոքի արդյունք և հավաքելով 9 միավոր նվաճել է չեմպիոնի կոչումը:
Հայաստանը ներկայացնող գրոյսմաստերներ՝ Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը, զիջելով մեկ միավոր, զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:
Այսօր մեկնարկել են ստանդարտ շախմատի առաջնության խաղերը:
Իրանը ներկայացնող գրոյսմաստեր Էհսան Ղայեմ Մաղամին, անցած շաբաթ արևմտյան Ասիայի մրցաշարում նվաճելով չեմպիոնի տիտղոսը, վաստակել է 2019 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր: