կհարպարակվի ԻՀՊԿ-ի ԱԹՍ-ի միջոցով ԱՄՆ-ի հածանավի լուսանկարը
Արձագանքելով իրանական ԱԹՍ խոցեու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանն ԻՀՊԿ-ն հայտարարել է.«կհարպարակվի ԻՀՊԿ-ի ԱԹՍ-ի միջոցով արված ԱՄՆ-ի հածանավի լուսանկարը»:
Ուրբաթ օրը, ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի գլխավոր վաչությունը, մի հաղորդագրությամբ նշել է.«Իրանական ԱԹՍ-ի միջոցով ամերիկյան հածանավից արված լուսանկարների հրապարակմամբ աշխարհին պարզ կդառնա, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները սուտ ու անհիմն են»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Այս լուսանկարները ցույց կտան, որ նախքան ամերիկյան հածանավի Հորմոզի նեղուց մտնելը իրանական ԱԹՍ-ն իր առաքելությունն էր իրականացնում այդ թվում՝ հիշյալ հածանավի շարժումները հետևելու և հսկելու լուսանկարները և ԱՄՆ-ի կողմից հայտարարված ժամից հետո վերադարձել է իր կայանատեղին»:
ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի գլխավոր վաչությունը շեշտել է.«ԻՀՊԿ-ի ծովային ու օդատիեզերական միավորները իրենց օրինական առաքելությունների համաձայն և Պարսից Ծոցի ու Հորմոզի նեղուցի անվտանգության պահպանման ուղղությամբ այս ռազմավարական տարածաշրջանում շարունակ վերահսկում ու դիտարկում են օտերների հատկապես ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ահաբեկիչ ուժերի տեղաշարժերը և հետախուզական տեղեկությունների առավելությամբ ու պատրաստվածությամբ հակադարձելու են նրանց կողմից արված և միջազգային օրենքներին ու օրինաչափություններին հակասող ցանկացած քայլ»: