Իրանի կառավարության խոսնակ.«Բրիտանական նավթային լցանավի կալանավորումն օրինական էր»
https://parstoday.ir/hy/news/iran-i109670-Իրանի_կառավարության_խոսնակ._Բրիտանական_նավթային_լցանավի_կալանավորումն_օրինական_էր
Իրանի հարավում գտնվող Հորմոզի նեղուցում բրիտանական նավթային լցանավի վերաբերյալ Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանը տարածարջանի շրջակա միջավայրի և Հորմոզի նեղուցի անվտանգության նկատառումներից ելնելով է կալանավորել Բրիտանական նավթային լցանավը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2019 14:05 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ.«Բրիտանական նավթային լցանավի կալանավորումն օրինական էր»

Իրանի հարավում գտնվող Հորմոզի նեղուցում բրիտանական նավթային լցանավի վերաբերյալ Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանը տարածարջանի շրջակա միջավայրի և Հորմոզի նեղուցի անվտանգության նկատառումներից ելնելով է կալանավորել Բրիտանական նավթային լցանավը»:

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ծովուժը հուլիսի 19-ին  Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության պահանջով  կալանավորել էր  բրիտանական Stena lmpero նավթային լցանավը՝ միջազգային ծովագնացության օրենքները խախտելու, իր տեղորոշման համակարգն անջատելու և նավթային թափոններից ազատվելու պատճառով: 

Ալի Ռաբիին երկուշաբթի օրը Թեհրանում լրագրողների հետ շաբաթական մամլո ասուլիսում նշել է.«Բրիտանական նավթային լցանավը  անջատելով իր գլոբալ տեղորոշման համակարգը (GPS) և մտնելով Հորմոզի նեղուց և ուշադրություն չդարձնելով զգուշացումներին, հանդիպել է Հորմոզի նեղուցի և շրջակա միջավայրի անվտանգության նկատառումների շրջանակում արված Իրանի քայլին»: 

Նշելով, որ բրիտանացիները չպետք է ակնկալեն, որ Իրանը կանտեսի իր ջրային տարածքների անվտանգության երաշխիքը, Իրանի կառավարության խոսնակը հստակեցրել է.«Իրանի արածը բոլորովին պատասխան քայլ չի եղել, այլ արվել  է օրենքի շրջանակում»: