Օգոստոս 05, 2019 09:19 Asia/Tehran
  • Իրանի դատական համակարգի ղեկավար. Արևուտքը խախտում է  մարդու իրավունքները

Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտարարել է, որ իսլամական ժողովուրդները պաշտպանում են մարդու իրավունքները և Արևմուտքն է, որ խախտում է դրանք:

Հոջաթօլէսլամ Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, Աֆղանստանի խորհրդարանի նախագահ Ֆազլ Հադի Մուսլամիրի հետ կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և ընդհանրապես ահաբեկչությունը ձևավորվել ու տարածվել են ՍՄՆ-ի ու Սիոնսիտական ռեժիմի կողմից:

Նա հավելել է. «Ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումն եր ձևավորելու աշխարհի նպատակն իսլամական երկրներում անապահովություն արածելն է»:

Ռեիսին հավելել է. «Այսօր Ալ Սաուդը հետևում է տարածաշրջանում անապահովություն տարածելու համաշխարհային քաղաքականությանը և Եմենի ժողովրդի արյունը հեղվում է  Ալե Սաուդի կողմից՝ ամերիկացիների հրամանով»:

Աֆղանստանի խորհրդարանի նախագահը, հանդիպման ժամանակ նշել է, որ իր երկիրը հարգում է Իրանի օրենքներն ու իշխանությունը: Նրա խոսքերով. «Աֆղանստանը երախտապարտ է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ այս երկրում բնակվող աֆղանցիների նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքի համար»:

  

 

Պիտակ