Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է երկրի ջրային սահմանների վճռական պաշտպանության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i110248-Էսհաղ_Ջահանգիրին_ընդգծել_է_երկրի_ջրային_սահմանների_վճռական_պաշտպանության_անհրաժեշտությունը
ԻԻՀ առաջին փոխնախագահն ասել է, որ Իրանը վճռականություն է ցուցաբերել ջրային սահմանները պաշտպանելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2019 13:09 Asia/Tehran
  • Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է երկրի ջրային սահմանների վճռական պաշտպանության անհրաժեշտությունը

ԻԻՀ առաջին փոխնախագահն ասել է, որ Իրանը վճռականություն է ցուցաբերել ջրային սահմանները պաշտպանելու հարցում:

Հինգշաբթի օրը, Խոռասան նահանգում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է, որ սահմանների պաշտպանությունը Իրանի կարմիր գիծն է և  ոչ մի երկիր իրավունք չունի ներխուժել Իրանի սահմանները, և Իրանի Իսլամական Հանրապետությունն ուժով կպատասխանի ոտնձգիչներին:

Իրանի Իսլամական հանրապետության առաջին փոխնախագահը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ իր ջրային սահմանները պաշտպանելիս, նույնիսկ եթե այնպիսի մի ուժ, ինչպիսին է Միացյալ Նահանգները, սխալմամբ մուտք է գործում Իրանի սահմաններ, բախվում է վճռական գործողությունների»:

2019 թ.-ի հունիսի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանական համակարգը խոցել էր ամերիկյան ԱԹՍ-ը, որը ներխուժել էր Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: