Մուսավի.«Սիրիայում անապահովության ու անկայունության պատճառը ԱՄՆ-ի քայլերն են»
https://parstoday.ir/hy/news/iran-i110602-Մուսավի._Սիրիայում_անապահովության_ու_անկայունության_պատճառը_ԱՄՆ_ի_քայլերն_են
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, վերջերս Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում ապահով գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի պետայրերի հայտարարություններն ու համաձայնությունները համարել է սադրիչ ու մտահոգիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2019 15:48 Asia/Tehran
  • Մուսավի.«Սիրիայում անապահովության ու անկայունության պատճառը ԱՄՆ-ի քայլերն են»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, վերջերս Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում ապահով գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի պետայրերի հայտարարություններն ու համաձայնությունները համարել է սադրիչ ու մտահոգիչ:

Սեյեդ Աբաս Մուսավին ասել է.«ԱՄՆ-ի պետայրերի կողմից արվող այս կարգի քայլերը, ինչպես նրանց մյուս մոտեցումները, ապակայունացնող են և Սիրիայի ներքին գործերին միջամտելուց բացի, տարածաշրջանի անապահովության պատճառ են դառնալու»: Մուսավին հստակեցրել է.«Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում ամերիկացիների գործողությունները բացահայտ ոտնձգություն են Սիրիայի օրինական իշխանության ու տարածքային ամբողջականության դեմ և հակասում են միջազգային իրավունքներին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը»:

Վերջում Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է.«Ակնհայտ է, որ Սիրիայի հյուսիսային սահմանների հետ կապված մտահոգությունները կլուծվեն հարևանների հետ երկկողմ համաձայնությունների ու բարեկամական հարաբերությունների շնորհիվ և այս հարցով արտաքին ուժերի միջամտության կարիքը չկա»:

Վերջերս Թուրքիան ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնության են եկել Թուրքիայում համատեղ գործողությունների կենտրոն ձևավորելու շուրջ՝ Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու կապակցությամբ կողմերի միջև համադումներ իրականացնելու նպատակով: