Մուսավի.«Սիրիայում անապահովության ու անկայունության պատճառը ԱՄՆ-ի քայլերն են»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, վերջերս Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում ապահով գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի պետայրերի հայտարարություններն ու համաձայնությունները համարել է սադրիչ ու մտահոգիչ:
Սեյեդ Աբաս Մուսավին ասել է.«ԱՄՆ-ի պետայրերի կողմից արվող այս կարգի քայլերը, ինչպես նրանց մյուս մոտեցումները, ապակայունացնող են և Սիրիայի ներքին գործերին միջամտելուց բացի, տարածաշրջանի անապահովության պատճառ են դառնալու»: Մուսավին հստակեցրել է.«Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում ամերիկացիների գործողությունները բացահայտ ոտնձգություն են Սիրիայի օրինական իշխանության ու տարածքային ամբողջականության դեմ և հակասում են միջազգային իրավունքներին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը»:
Վերջում Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է.«Ակնհայտ է, որ Սիրիայի հյուսիսային սահմանների հետ կապված մտահոգությունները կլուծվեն հարևանների հետ երկկողմ համաձայնությունների ու բարեկամական հարաբերությունների շնորհիվ և այս հարցով արտաքին ուժերի միջամտության կարիքը չկա»:
Վերջերս Թուրքիան ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնության են եկել Թուրքիայում համատեղ գործողությունների կենտրոն ձևավորելու շուրջ՝ Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու կապակցությամբ կողմերի միջև համադումներ իրականացնելու նպատակով: