Զարիֆ. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/iran-i110644-Զարիֆ._ԱՄՆ_ն_պետք_է_վերադառնա_ՀԳՀԾ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը չունի ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն և ցանկացած միջնորդություն պետք է կենտրոնացած լինի ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադառնալու վրա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 20, 2019 09:17 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը չունի ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն և ցանկացած միջնորդություն պետք է կենտրոնացած լինի ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադառնալու վրա»:

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հավիստայի հետ երկուշաբթի օրը կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ն պետք է կատարի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևով ստանձնած իր պարտավորությունները»:

Զարիֆը հավելել է, որ ԱՄՆ-ի հրամանով և Բրտանիայի ծովուժի կողմից Ջիբրալթարի նեղուցում իրանական նավթատարի կալանավորումն անօրինական էր և գոհունակություն է հայտնել դրա ազատ արձակման կապակցությամբ: Նա հավելել է. «ԱՄՆ-ի դատարանի կողմից իրանական նավթատարի կալանվորման որոշումը քաղաքական է»:

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտարրարել է. «Ֆինլանդիան ՀԳՀԾ-ի կողմնակիցներից է»: