Իրանը ողջունում է Հյուսիսային Կորեայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i110677-Իրանը_ողջունում_է_Հյուսիսային_Կորեայի_հետ_տնտեսական_հարաբերությունների_զարգացումը
Իրանի խորհրդարանի փոխնախագահը Հյուսիսային Կորեայի Գերագույն խորհրդի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանը ողջունում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացումը»:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Օգոստոս 21, 2019 06:57 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է Հյուսիսային Կորեայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը

Իրանի խորհրդարանի փոխնախագահը Հյուսիսային Կորեայի Գերագույն խորհրդի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանը ողջունում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացումը»:

ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Մասուդ Փեզեշքանը Թեհրանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի Գերագոյն  խորհրդի փոխնախագահ Փակ Չոլ Մինի հետ: Հանդպման ժամանակ, Փեզեշքանը կարևորել է երկողմ ներդրումները: Նա նշել է. «Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ամենակարևոր գործիքը պատժամիջոցներն են, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Սակայն այդ պատժամիջոցները մինչ այսօր չեն կարողացել վնասել Իրանի ու Հյուսիսային Կորեայի հարաբերություններին»:

Փեզեշքանը հավելել է. «Թեհրանն ու Փհենյանն ունեն ընդհանուր թշնամի և պետք է երկկողմ  հարաբերությունների խորացմամբ,  չեզոքացնեն պատժամիջոցներն ու ճնշումները»:

Հանդիպման ժամանակ, Փակ Չոլ Մինն անդրադառնալով պատժամիջոցները հաղթահարելու հարցում Իրանի ժողովբրդի ու կառավարության արձանագրած հաջողություններին, ասել է. «Հյուսիսային Կորեան ու Իրանը, տարբեր ոլորտներում, մշտապես ունեցել են բարեկամական ու լավ հարաբերություններ»: